51-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ժամը 7.05-ին, ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Մարտիկ Խ.-ն, որը 2014թ. սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: