ԱԺ գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երեւան-Կենտրոն ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ եւս մի քանի կալանավորներ կան։
Օգոստոսի 6-ին, ժամը 20:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 2/4 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին պատկանող ընկերությունը դեռ ՀՀԿ իշխանության օրոք հանցագործների թիրախում է հայտնվել:
Այսօր հոսանքազրկումներ կլինեն Երևանի որոշ թաղամասերում և մարզերում։
Օգոստոսի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու:
Օգոստոսի 7-ին, ժամը 08:14-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Նախագահ Արմեն Սարգսյանը Դիմադրության շարժման «վերջին Մոհիկանի»՝ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 7-ին՝ ժամը 10.00-18.00 կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի՝ Թումանյան, Խաչատրյան, Բաղրամյան, Քարաշեն…
Օգոստոսի 6-ին, ժամը 22:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում գտնվող եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 7 -ին՝ ժամը 11.00-16.00 կդադարեցվի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 5-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Նոր Նորքում երկու տղամարդու դանակահարած անձը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանին։
Օգոստոսի 4-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում մի տղամարդուց վիճաբանության վերաբերյալ ահազանգ է ստացվել, այնուհետև հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «նստատեղի կտրած-ծակած, արյունահոսող վերք և մեջքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Ալբերտ Խ.-ն:
Թուրքիան այս տարի նույնպես չի պատրաստվում մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին։ Այդ մասին հայտարարել է թուրքական «TRT» պետական հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ Էրենը։
Փողոցային շունն ընկել է ձյութով լի տակառի մեջ եւ այնտեղ մնացել մի քանի օր՝ գրեթե ամբողջովին քարանալով, բայց վերջին պահին նրան փրկել են կամավորները: Այս սարսափազդու միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Ուդայփուր քաղաքում՝ մոտավորապես մեկ տարի առաջ: Անցորդները պատահաբար վնգստացող փողոցային շուն են գտել մետաղյա տակառում:
Նոր մանրամասներ Աջափնյակ վարչական շրջանում կատարված բնակարային գողության վերաբերյալ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում, որտեղ կարգավորվում է էլեկտրոնային հերթագրումը, հանդիպել և զրուցել են հայ վարորդների հետ, լսել են նրանց դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1 մլն 525 հազար 537 մարդ, որը 11 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։
Օգոստոսի 6-ին, ժամը 10:00-ից վերսկսվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքները, որոնք իրականացնում են Կոտայքի ՃՇՇ-ից 3 միավոր ինժեներական տեխնիկա:
Օգոստոսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ոստիկանության Արմավիրի և Արագածոտնի մարզային վարչություններում։
Օգոստոսի 6-ին, ժամը 16:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Սերգեյ Համբարձումյանը պատմության մեջ կմնա որպես լավ քաղաքացի, գիտնական, և քաղաքական գործիչ:
Օգոստոսի 6-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 19/8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մոլորված հետախուզվողը Ռումինիայից տեղափոխվեց Հայաստան:
Օգոստոսի 4-ին, Ազատության հրապարկում կայացավ Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի կողմից կազմակերպված «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ»-ը՝ (WORKOUT FEST) առողջ ապրելակերպին ուղղված ամենամյա ամենամասշտաբային միջոցառումներից մեկը, որին մասնակցում էին մարզիկներ և վորքաութի թիմեր Երևանից, Հայաստանի մարզերի տարբեր քաղաքներից, Արցախից:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անդրադարձել է Երևանից դեպի Եվրոպա չվերթների հիմնականում գիշերային ժամերին իրականացմանը՝ «Ֆեսյբուք»-ի իր էջում նաև նշելով, որ ժամանակ առ ժամանակ կանդրադառնա ավիացիայի ոլորտի այն հարցերին, այն խնդիրներին, որոնք ամենից շատ են հետաքրքրում հանրությանը: