ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը թեժ գիծ է գործարկել Վերին Լարսի անցակետում կուտակումների հետ կապված. դեսպանատում
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարս» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը:
«Հավելյալ հայտնում ենք, որ «Վերին Լարս» անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի առնչությամբ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ + 7 (495) 628 55 56։ Իրավիճակի շուրջ տեղեկատվություն կարող եք ուղարկել նաև հետևյալ էլ․հասցեով՝ [email protected]»,- ասված է գրառման մեջ:
Հայկական բեռնատարները օգոստոսի 5-ից արգելափակված են Լարսի անցակետում: Բեռնատարների մեծ մասը տեղափոխում է շուտ փչացող պտուղ-բանջարեղեն: Խնդրին բախված գործարարներն ու վարորդները պահանջում են պատկան մարմիններին՝ հարցին շտապ լուծում տալ, քանի որ իրենց կրած վնասները ժամ առ ժամի կրկնապատկվում են: