Բաժիններ՝

Նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաչե Մարգարյանը օգոստոսի 6-ին հրապարակեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ դատավճիռը:

Իշխան Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:

Իշխան Արամայիսի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031