Բաժիններ՝

Լարսում որոշակի դրական փոփոխություն կա

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Նախարարության լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ հերթի առաջացման խնդիրը նույնն է, ինչ նախորդ անգամ, այսինքն՝ պայմանավորված է տուրիստական հոսքերով։

Փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Facebook-ի իր էջում է գրել է, որ գիշերից հետո դեպի որոշակի դրական փոփոխություն կա Լարսի անցակետում, ռուսական հատվածում հերթը նվազել է՝ բեռնատարների մասով կազմելով 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ:

Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն, ամեն դեպքում, հերթը դեռ առկա է:

Հիշեցնենք, որ Լարսում խնդիրներ կան՝ թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: Անցած գիշեր ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ էր (որից՝ 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից՝ մոտ 200 բեռնատար, թեև ռուսական կողմը 7 գիծ թողունակություն էր ապահովում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս