Դավթաշեն թաղաասում վթար է տեղի ունեցել. տուժածի առողջական վիճակը ծանր է
Օգոստոսի 6-ին, ժամը 22:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում գտնվող եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Altezza» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., 1989 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Ա. Պ., 1976 թ. ծնված):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով ավտոմեքենաները հոսանքազրկվել են և փակվել են գազի բալոնների փականները:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս. Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: