Բաժիններ՝

Քարաթափում Գողթ գյուղի վերջնամասում. Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է (թարմացված)

Օգոստոսի 6-ին, ժամը 10:00-ից վերսկսվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքները, որոնք իրականացնում են Կոտայքի ՃՇՇ-ից 3 միավոր ինժեներական տեխնիկա:

Ժամը 15:30-ին ավարտվել են պայթեցման միջոցով արհեստական քարաթափման նախապատրաստական աշխատանքները:

Ժամը 15:46-ի և 18:00-ի սահմաններում իրականացվել են պայթեցման աշխատանքներ, որոնց արդյունքում վերջնական վտանգը չի վերացել: Աշխատանքները դադարեցվել են ժամը 18:30-ին, կվերսկսվեն վաղը առավոտյան:

Ժամը 12:56-ից մինչև 18:38-ը հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը տարածքում իրականացրել է հերթապահություն և օժանդակել պայթեցման աշխատանքներին:

ՃՈ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է գիշերային հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս