Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում է կայացրել:
Թբիլիսիի կենդանաբանական այգում հաջողությամբ հեռացրել են 23-ամյա Հրանտ փղի երկրորդ ժանիքը, նա արդեն ուշքի է եկել նարկոզից հետո:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, շարունակում է պնդել՝ որդու սպանությունը կատարվել է ոչ թե մեկ հոգու, այլ խմբի կողմից, եղել է պատվիրված, և պահանջում է հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներին պաշտոնից ազատելու մասին:
Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի խոսքով՝ նախարարությունը համապարփակ աշխատանքներ է տանելու հոկտեմբերի 17-ին Գյումրում տեղի ունեցած դեպքի առթիվ, երբ մայրը նորածին երեխաներին թողել էր Գյումրու մանկատան դիմաց:
Քիչ առաջ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցները մտել են են Մայր Աթոռի տարածք: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` մասնակիցները ցանկացել են ներխուժել վեհարան, սակայն հանդիպել են ոստիկանների դիմադրությանը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից նոյեմբերի 1-ից 2-ը Երևանում հրավիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար:
Թբիլիսիի կենդանաբանական այգում անասնաբույժները ձեռնամուխ են եղել վիրահատական գործողության. հեռացնում են Հրանտ անունով 23 տարեկան փղի երկրորդ ժանիքը։
Նռնակով կառավարության շենք մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. Նա կալանավորվել է:
Համաներում հայտարարելու մասին առաջարկվող նախագիծը ամենաշատ շահառու ունեցող համաներումն է: Դրանով համաներում է շնորհվելու շուրջ 660 դատապարտյալի: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Կառավարությունը բացասական կարծիք է ներկայացրել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ:
Այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները հերթական անգամ հանդիպելու են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին ու վարչապետի պաշտոնակատարի օգնական Արեն Մկրտչյանին։
Քրեական համաներում հայտարարելու մասին նախագիծը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում: Այն զուտ մարդասիրական ակտ է: Այս մասին ԱԺ-ում Համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 15.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ընթացիկ տարվա հուլիսին ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է ԱՄՆ-ից Հայաստան զենք-ռազմամթերքի առաքման դեպք։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը՝ ներկայացնելով 10 ամիսների տվյալները:
«Հրապարակ» օրաթերթը «Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից» վերնագրով հրապարակում է արել, որի ոչ մի հղում չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրավիրված նիստում քննարկվել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տույժ կիրառելու և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի «Նախընտրելի» այլընտրանքային սակագնային փաթեթի բաժանորդային վճարի զեղչը հաստատելու մասին հարցը:
Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են, որոնք փաստացի ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության ծառայության Վանաձորի ստորաբաժանման աշխատակիցները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից:
«Խաչիկ» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է Իսպանիայից Հայաստան թմրանյութ ներկրող հանցավոր խումբ ՝ «23-ամյա Իշխան Դավթյանի եւ 35-ամյա Արմեն Աղաջանյանի ներգրավմամբ»։
Կենսաթոշակների վճարման օրը հայտնի է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Հոկտեմբերի 30-31-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ, ներսում քաղաքացիներ կան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 31-ին` ժամը 03:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: