Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այսօր երկու տարբեր վեբ-կայքերում՝ Politik.am և Hetq.am, տեղեկատվություն է հրապարակվել, որի միջոցով փորձ է կատարվում իբր թե կապ գտնել Գեղամ Գևորգյանի՝ Գյուղատնտեսության նախարար նշանակվելու և ժամանակին Տիգրան Ավինյանի կողմից ղեկավարված Իրիգեյթ ՍՊԸ-ին Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի (ԳԶՀ) կողմից դրամաշնորհ տրամադրելու միջև:
Մանկատան դիմաց լքված երկվորյակ նորածինները շարունակում են գտնվել Գյումրու երեխաների տանը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի օգնական Մագդա Արսենյանը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է ներկայացրել Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերության հայտարարության վերաբերյալ:
Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, ձյունապատվել է և գրեթե ամբողջովին ճերմակել։ Այդ նահանգում վերջին ժամանակներս նկատվում է ջերմաստիճանի անկում։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 11:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Սարահարթ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 11:55-ին: Այրվել է «Renault Kangoo» մակնիշի ավտոմեքենայի ( վարորդը՝ Ա. Ա.) շարժիչի հատվածը՝ մասամբ:
Հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին և Արշակ Վարդանյանին:
«Այդ փոքրամասնության ագրեսիվությունը պետք է զսպել։ ԱԱԾ մարմինները պետք է ուսումնասիրեն և տեսնեն՝ այս «բիզնեսը» հովանավորողներ կա՞ն, թե՞ ոչ։ Եթե բիզնեսը հովանավորողներ կան, պետք է պատժվեն։ Սա շատ կարևոր է, և պետությունը պետք է հայտարարի՝ ազգային պետությո՞ւն է, թե՞ ոչ։ Նոր գործիչները խուսափում են գործածել «ազգ» բառը, վախենում են»։
«Կոնտակտ Պլյուս» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Գյումրի քաղաքում իրականացնում է «Մոնիտորինգ Գյումրի քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական և տեխնիկական հագեցվածության» ծրագիրը՝ Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսավորմամբ։
«Այսօր ավելի, քան երբեք, Հայաստանում ակտիվանում են այն ուժերը, որոնց թվում է, թե ամեն ինչ կարող են անել։ Վերջերս համացանցում հայտնվել են ազգությամբ հայ տղա-տղաների և աղջիկ-աղջիկների համբույրներ և այլ այլասերված լուսանկարներ, տեսահոլովակներ։ Այդ ամենն իրականացվում է սորոսյան կեղտոտ հիմնադրամի, Մարո Մաթոսյանի և «Փինք Արմենիա» կազմակերպության միջոցով»,:
«Հրապարակ» թերթը գրում է, որ Ակնալճի տարածքում գտնվող կուղբաբուծական տնտեսությունը, որ Մանվել Գրիգորյանը որոշել է «նվիրաբերել» Հայաստանի Հանրապետությանը, ակնալիճցիների ասելով՝ գեներալը ձեռք է բերել կոպեկներով՝ 1995 թվականին:
Եվս մեկ անգամ փաստարկված ներկայացնում ենք թե ինչ է կատարվել Բժշկական համալսարանում, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է ԵՊԲՀ-ում արձանագրված միջադեպին.
Ժամը 23։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել։
Հոկտեմբերի 29-ին, ժամը 21.00-ին, Երևանի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ Գյումրիում սեռական բռնության զոհ է դարձել 20-ամյա մի աղջիկ, ՌԴ քաղաքացի։
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Արաբկիր վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Դանիելյանին: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասով ներկայացնելով իր դիտարկումները՝ Երևանի քաղաքապետը կարևորել է նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելումն ու ոլորտի կանոնակարգումը:
Հայ ոստիկանները վրացի հետախուզվողի են հայտնաբերել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար կիրառել բալային զսպող համակարգ:
«Իրատես» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կառավարությունը մերժեց Ամենայն հայոց կաթողիկոսին պետական անվտանգություն տրամադրելու` ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանի օրինագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ժողովրդագրական վիճակը շարունակում է մնալ գերխնդիր:
Տորոնտոյի բնակչուհի Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Քուրտյանը կյանքից հեռացել է 106 տարեկան հասակում:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.20-ին, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Տավուշ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21015»-ի 49-ամյա վարորդ Վարդան Ճաղարյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ մեզ հասած լուրերի, Հայաստանի ոստիկանությունն ու կրթության և գիտության նախարարությունը որոշակի անհանգստություններ ունեն՝ կապված միջին և ավագ դպրոցների ու քոլեջների աշակերտների դաստիարակության, պահվածքի, ինչպես նաև այդ հասակի երեխաների շրջանում ինքնասպանությունների ու դրանց փորձերի քանակի առումով:
Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։
Հոկտեմբերի 29-ին` ժամը 19:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 29-ին` ժամը 19:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 29-ին` ժամը 21:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 29-ին` ժամը 15:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղում օձ են բռնել և տեղափոխել տարայի մեջ. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն: