Բաժիններ՝

Վթար Արտաշատ-Այգեպատ ավտոճանապարհին. կա տուժած

Հոկտեմբերի 31-ին` ժամը 03:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Այգեպատ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota Corolla» մակնիշի (վարորդը՝ Ա. Զ., ծնված 1979 թ.) և «ԵրԱԶ-762» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1968 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Հ.-ն հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները դադարեցրել են «ԵրԱԶ-762» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և մոտեցրել ավտոքարշակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031