Բաժիններ՝

Գագիկ Հարությունյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից նոյեմբերի 1-ից 2-ը Երևանում հրավիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԲԴԽ նախագահը Ջաննի Բուքիքիոյին ներկայացրել է Խորհրդի կողմից մշակված արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգային մոտեցումները և կառուցակարգերը, հասցեական արդարադատության վերացման և կո­ռուպցիոն ռիսկերի բացառման նպատակով դատական գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի բարելավման ու էլեկտրոնային արդարադատության արմատա­վորման մոտեցումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդարադատական գործընթացներին վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ կարգապահական վարույթ­ների կառուցակարգերի բարելավման, օրենսդրական անհրաժեշտ բարեփոխումների իրականացման և այս հարցերում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակ­ցության ամրապնդման հետ կապված հարցեր:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ողջունել և կարևորել է ԲԴԽ նախագահի՝ որպես Վենետիկի հանձնաժողովի անդամի գործուն մաս­նակցու­թյունը դատական իշխանությանն առնչվող հրատապ խնդիրների լուծման գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս