Բաժիններ՝

«Մենք չենք ուզում արտագաղթել». Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները կրկին հանդիպելու են Սիսեռյանին

Այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները հերթական անգամ հանդիպելու են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին ու վարչապետի պաշտոնակատարի օգնական Արեն Մկրտչյանին։

Գործարանի աշխատակիցները 168.am-ի հետ զրույցում հայտեցին, որ հանդիպումը տեղի կունենա այսօր, իրենց պահանջն էլ անփոփոխ է: Պետք է աշխատեն, հակառակ դեպքում շատ ընտանիքներ սովի են մատվելու կամ արտագաղթելու են:

«Մենք չենք ուզում արտագաղթել, ուզում ենք աշխատել ու արարել»,- նշեցին նրանք:

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 23-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել: Մեկ օր առաջ էլ կայացել էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը:

Կարդացեք նաև

Աշխատակիցների փոխանցմամբ՝ կառավարությունն իր քայլն արել է, բնապահպանական տույժը հանել է, մեկ տարվա աշխատելու թույլտվություն էլ տվել է:

Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ ֆինանսական խնդիրների առջև է կանգնած: Հոկտեմբերի 19–ին ընկերությունը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031