Բաժիններ՝

Թբիլիսիում վիրահատում են Հրանտ անունով փղին, որին բերել են Երևանից

Թբիլիսիի կենդանաբանական այգում անասնաբույժները ձեռնամուխ են եղել վիրահատական գործողության. հեռացնում են Հրանտ անունով 23 տարեկան փղի երկրորդ ժանիքը։

Փղի առաջին ժանիքը, որը կոտրված էր, հեռացրել են չորս տարի առաջ: Այն ժամանակ Հրանտը ստիպել էր նյարդայնանալ թբիլիսցիներին, որոնք վիրահատությանը հետեւում էին Համացանցով: «Հարավային Աֆրիկայից ժամանել են երկու հոգի՝ ստոմատոլոգ-վիրաբույժ եւ անեսթեզիոլոգ: Նրանք աշխատանքի հսկայական փորձ ունեն, հատկապես փղերի հետ: Անշուշտ ընդգրկվել են նաեւ մեր անասնաբույժները:

Վիրահատության ժամանակ աշխատելու է առնվազն 10 մարդ»,-լրագրողներին ասել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն: Փղին արդեն անզգայացրել են, եւ վիրահատությունն սկսվել է:

Մեկ ժանիքի հեռացման համար պահանջվում է մի քանի ժամ, իսկ նարկոզի տակ նման խոշոր կենդանու երկարատեւ գտնվելը բավականին վտանգավոր է: Եղել են դեպքեր, երբ վիրահատությունից հետո չի հաջողվել նարկոզից դուրս բերել փղին եւ կենդանին սատկել է: Վեց տոննա կշռող Հրանտ փղին Երեւանից Թբիլիսի են բերել 2014 թվականի հունիսին: Այն ժամանակ Թբիլիսիի եւ Երեւանի կենդանաբանական այգիները որոշել էին «փոխանակում» կատարել. թբիլիսցի էգ Մալկային փեսաէր հարկավոր: Իսկ նրա որդին՝ 6 տարեկան Բունկան, Երեւան ուղարկեցին Հրանտի փոխարեն, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս