
Կորեայի ձորում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ, ներսում քաղաքացիներ կան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան: