Բաժիններ՝

ԱՄՆ-ից Հայաստան զենքի ներմուծման նախադեպը չունեցող դեպք ենք բացահայտել. Վարդան Վարդանյան

Ընթացիկ տարվա հուլիսին ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է ԱՄՆ-ից Հայաստան զենք-ռազմամթերքի առաքման դեպք։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը՝ ներկայացնելով 10 ամիսների տվյալները:

Ըստ նրա՝ դեպքը բացահայտվել է «Կարգո» բեռնային համալիրում:

«ԱՄՆ-ից փոստային առաքման մեջ հայտնաբերվել է մեկ հատ «Sig Sauer» տեսակի ատրճանակ, մեկ ինքնաձիգ «Rochester» տեսակի և մեկ «Witness» տեսակի ատրճանակ: Այսինքն՝ ԱՄՆ-ից փոստի միջոցով առաքել էին զենք-զինամթերք, նման նախադեպ չունեինք», – նշեց նա և փաստեց, որ մաքսանենգ ճանապարհով զենքերի ներմուծումը ՀՀ կանխվել է, հարուցվել է քրգործ:

Նրա ներկայմամբ զենքերը փաթեթավորված են եղել հատուկ այնպիսի նյութերով, որոնք սքան ապարատը չի կարողացել ցույց տալ, մինչդեռ որոշակի կասկած է առաջացել և փաթեթավորումը բացելուց հետո պարզվել է, որ փորձ է արվել անօրինական ճանապարհով հանրապետություն ներմուծել զենք-զինամթերք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս