ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պահպանության դասակի հրամանատար Մ. Հ.-ն խաբեության և անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է 10 դրվագ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություններ, ինպես նաև խոշոր չափերով գույքի հափշտակության փորձ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրեն պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ին դրամաշնորհ տրամադրելու հետ կապված տեղեկատվությանը:
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Նոյեմբերի 2-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի տներից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս տեղի է ունեցել փլուզում. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գործարար Սիլվա Համբարձումյանի խոսքով՝ Սամվել Մայրապետյանի գործով իրեն կանչել են հարցաքննության այն պատճառով, որ 2008 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 31-ը 14 մլն դոլար և 800 մլն դրամ է կանխիկացրել։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է իր բջջային ցանցի տեխնիկական վերազինման և արդիականացման մասշտաբային աշխատանքներ, որոնց շնորհիվ ընկերության բաժանորդներն առաջիկայում հնարավորություն կստանան օգտվելու բջջային կապի ամենատարբեր ծառայություններից՝ որակապես նոր մակարդակով:
Նոյեմբերի 2-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Տարբեր մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքները շարունակում են զգալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքը: Ամռանն իրականացված շրջայցի ընթացքում, սահմանված չափորոշիչներով, ծրագրում ընդգրկվել էր նաև Սերոբյանների ընտանիքը:
44-ամյա Արմեն Մարգարյանը որոնվում է որպես անհետ կորած։
Գործարար Սիլվա Համբարձումյանի և ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի շուրջ 2015 թվականից ընթանում է աղմկահարույց գործ՝ կապված կաշառք տալու և վերցնելու հետ։
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի շուրջ առկա դժգոհություններին:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վստահեցնում է, որ գործող կառավարության գործունեության ընթացքում վաղաժամկետ ազատման հանձնաժողովները լավ են աշխատել, ինչի արդյունքում հաջողվել է բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները:
Նոյեմբերի 2-ին, ժամը 10:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 1 շենքի 6-րդ մուտքի էլեկտրական հաշվիչների վահանակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Արագածում։ Բժշկական կենտրոնի բժիշկն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ հիվանդի հարազատները հարձակվել են իր վրա, երբ փորձել է հիվանդին օգնություն ցուցաբերել ավտոմեքենայի մեջ:
Մահացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանը:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է քրեական գործերով համաներումը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամների վրա տարածելու որոշման շուրջ քննադատություններին:
Բարեփոխումներն ուղղված են կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի իրավունքի պատշաճ իրացման ապահովմանը:
Երևանում մեկնարկեց Նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը:
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքին։
Նոյեմբերի 2-ին, ժամը 07:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
Նոյեմբերի 1-ին, ժամը 20.30-ին, «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա Վյաչեսլավ Գալստյանին, որը տեղում մահացել է:
Նոյեմբերի 2-ին, ժամը 03:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մսի կոմբինատի մոտակա ժայռից քարերը պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատված, դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 1-ին, ժամը 12.50-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել անհայտ քաղաքացու (տվյալները պարզվում են), որը որևէ վնասվածք չի ստացել և հեռացել է դեպքի վայրից:
Եկատերինբուրգի մերձակա «Սվերդլովսկի» զինափորձարանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2018» համատեղ զորավարժությունների ակտիվ փուլը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Տուժողին ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
«Մինչեւ երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից»:
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա կապակցությամբ: