
Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հոկտեմբերի 30-31-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվել է մոտ 2 հա, Լոռու մարզի Օձուն համայնքի արևմտյան հատվածում՝ անտառածածկ տարածքում՝ 600 քմ խոտածածկույթ, Կաթնաջուր համայնքի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 7 տանը հարակից վագոն-տնակում՝ 100 հակ անասնակեր, Շիրակի մարզի Արևիկ գյուղի 7-րդ փողոցի թիվ 16 տան բակում կառուցած ինքնաշեն թիթեղյա խորդանոցում՝ մոտ 100 հակ, Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի «Խաղողի այգիների փորձադաշտ» կոչվող հանդամասում՝ 1.5 հա, Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհի 4-րդ կմ-ի ձախակողմյան հանդամասում` 2 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասին հարակից սարալանջում՝ 300 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: