Բաժիններ՝

«Խաչիկ» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (ք. Երևան): Պարզվել է, որ այնտեղ սանիտարահիգիենիկ նորմերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, արագ փչացող սննդամթերքի բաժինները չունեն սառնարանային սարքավորումներ, իսկ սառցախցիկում հում և պատրաստի սննդամթերքը պահվում է համատեղ:

«Խաչիկ» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Իսկ անհատ ձեռնարկատերեր Հասմիկ Սանթուրյանի (Արմավիրի մարզ) մսամթերքի և Սամվել Խլոյանի (Գեղարքունիքի մարզի) հացի արտադրամասերին  թույլատրվել է վերսկսել գործունեությունը. վերջիններս կատարել են վերահսկիչի բոլոր հանձնարարականներն ու վերացրել սանիտարահիգիենիկ խախտումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031