Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում է կայացրել

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում է կայացրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:

Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,- գրել է Փաշինյանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2183206195333097?__xts__[0]=68.ARCkKZaApINHojhMZPVwvYZBTq_D7CyZYjkk6jDBdNG-8VB2PnxFlmq84V2JNjTBtdrzmTx4GceEOviTSOBdIiFv5yGi7b2Qe2KhO-mHYqLEIK4cteKSMryF3kXymr9n1ii5Hgc13Z6gUbusvhGBnGg491xty9mkZIoeifvBa3OQZH1popdAnDSo607a_pCQ51wnKqRB8WuRtQeQiHyofmE&__tn__=-R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս