Բաժիններ՝

Նռնակով կառավարության շենք մուտք գործելու փորձ ձեռնարկած տղամարդը կալանավորվել է

Նռնակով կառավարության շենք մուտք գործելու փորձ ձեռնարկած  43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. Նա կալանավորվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Այլ մանրամասներ ԱԱԾ-ից չփոխանցեցին՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Հոկտեմբերի 27-ի երեկոյան 43-ամյա տղամարդը ձեռքի նռնակով փորձել էր մուտք գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն շենքի մուտքի մոտ վնասազերծվել էր տեղում ծառայություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031