Նոյեմբերի 12-ին ժամը 21:56-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Կովսական-Երիցվանք ճանապարհի 3-րդ կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 12-ին, ժամը 16․00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա Կարեն Մխիթարյանին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ մահացել է:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր կույրերի միջազգային օրն է, և ես առաջին անգամ տարբեր կարգավիճակներով եմ այս օրը դիմավորում՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, Արցախի կույրերի միության նախագահ և պարզապես շարքային կույր:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ուշագրավ նախագիծ է մշակվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է «Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող, աշխատանք փնտրող անձանց` մինչեւ երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրով նախատեսել որոշակի հարկային արտոնություններ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություն տալու նպատակով:
«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Հակոբ Հակոբյանը հայտարարագրել է երկու առանձնատուն:
«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաճառքի է հանել իր ընտանիքին պատկանող Գյումրիում գործող Անուշարան հրուշակեղենի ֆաբրիկան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հարկային տեռորի հերթական զոհերը գիշերային ակումբների, բարերի եւ ռեստորանների սեփականատերերն են: Հարկայինի աշխատակիցները, խախտելով օրենքը, հանկարծակի ստուգումներ են սկսել այս օբյեկտներում եւ հարկային օրենսդրության խախտումներ արձանագրել:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «պայքարի» մեջ է մտել «Վահրամ Առաջին» ընկերության հետ: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ ՊԵԿ-ը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 00:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում հրդեհ է բռնկվել՝ այրվում է խոտի դեզ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ Գյուղատնտեսական նախարարության Երկրագործության Գիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի 18 աշխատակից դիմել են դատարան` պահանջելով աշխատավարձները:
Լոռեցի երկու երիտասարդ դատարանի առաջ են կանգնել՝ աղջիկ առեւանգելու համար։ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսին։
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտա-Նալբանդյան փողոց խաչմերուկի Սայաթ Նովայի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
Նոյեմբերի 11-ին ՔՊԿ Սիսիանի տարածքային գրասենյակում փորձել են կրկնել նախորդ իշանությունների արատավոր գործելաոճը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի, Հովունի, Մայիսյան, Հացիկ, Կառնուտ՝ զինմասով, Ախուրյան, Նոր Ախուրյան գյուղերի եւ «Էներգոտեխնիկա» ՍՊԸ ջրամատակարարումը:
Սուր, կտրող-ծակող առարկայով հարվածել էր 18-ամյա պատանուն:
«Անգրագետ և բնագավառից չհասկացող մարդիկ են խցկում մեր ոլորտ՝ տարբեր քաղաքական ուժերի «տանիքի» տակ կամ հարևան, բարեկամ անձնական ճանապարհներով, որոնք հերթով գալիս ու անց են կենում, իսկ գյուղատնտեսության վիճակը գնալով վատանում է»:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ 70-ամյա Գագիկ Մուրադյանը նոյեմբերի 5-ից Գյումրի քաղաքից ոտաբոբիկ սկսել է իր վազքարշավը՝ կատարելով ուխտագնացություն՝ նվիրված Սպիտակի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակի 30-ամյակին:
Այսօր աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 13-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրևանդ 1 համարների, Ավան վարչական շրջանի՝ Դուրյան 31, 32, 33, 34, 38, 39 և Չարենցի 12 համարների, Կոտայքի մարզի՝ Ջրվեժ, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի, Բագրևանդ թաղամասի ջրամատակարարումը։
Նոյեմբերի 11-ին Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Նիդերլանդների Ալմելո քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցի, ուր հանդիպումներ ունեցավ եկեղեցու խորհրդի վարչության հետ՝ Օնիկ Գելիջիի գլխավորությամբ։
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին և նրա տեղակալ Արթուր Ղամբարյանին դատի են տվել։
Մի խումբ եզդիների հայտարարությունը:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) նախագիծը հաջողված է:
Նախորդ ուրբաթ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք էր ունեցել ՀՀ խոշոր գործարարների և մեծ հարկեր վճարող ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին ներդրումային միջավայրի բարելավման, օրենսդրական կարգավորումների, հարկային ոլորտում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հարցեր։
«ԱՊՊԱ-ն հրաժարվում է դեղին համարանիշերով երթուղայիններն ապահովագրել: Որին դիմում ենք՝ ասում են, թե չենք ապահովագրում: Ավելին, նախկին 48.000 դրամի փոխարեն՝ հիմա 120.000-150.000 դրամ են պահանջում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 12-ին հայտարարեց 28 համարի երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը:
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան՝ Գյումրի: Գյումրեցիները հնարավորություն ունեցան վերջին հրաժեշտը տալ անվանի ծանրորդին Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, իսկ ժամը 18։00-19։00-ը կայանում է հոգեհանգստի արարողությունը:
Նիդերլանդներում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել թուրքական ոճով հարսանիքի ժամանակ։