Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկը վիրահատվել է. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այցելել է Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված մեր չորս զինծառայողներին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Քիչ առաջ այցելեցի Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված մեր չորս զինծառայողներին, որոնք տեղափոխվել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Նրանցից մեկի ոտքը արդեն վիրահատել էին, իսկ մյուս երեքը կարիք ունեին ոչ վիրահատական կոնսերվատիվ բուժման։ Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլորին։
Ցավակցում եմ այս դժբախտ պատահարի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին և կիսում եմ նրանց վիշտը»: