
Համաներմամբ ազատ է արձակվել 438 դատապարտյալ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել.
«Նուբարաշեն» ՔԿՀ – 25
«Արթիկ» ՔԿՀ – 30
«Վանաձոր» ՔԿՀ – 13
«Վարդաշեն» ՔԿՀ – 54
«Գորիս» ՔԿՀ – 12
«Հրազդան» ՔԿՀ – 26
«Աբովյան» ՔԿՀ – 22
«Սևան» ՔԿՀ – 140
«Կոշ» ՔԿՀ – 50
«Արմավիր» ՔԿՀ – 50
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 16
ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ 438 դատապարտյալ: