Գյումրու քաղաքապետը վաճառում է ընտանեկան բիզնեսը. որքանով է հանել վաճառքի. «Ժողովուրդ»
«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաճառքի է հանել իր ընտանիքին պատկանող Գյումրիում գործող Անուշարան հրուշակեղենի ֆաբրիկան:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, Բալասանյանը հրուշակեղենի ֆաբրիկան վաճառում է 800 հազար դոլարին համարժեք դրամով: Թե որն է բիզնեսը վաճառելու պատճառը, պարզ չէ, մանավանդ, երբ հրուշակեղենի ֆաբրիկան տեւական ժամանակ է՝ գործունեություն է ծավալում:
Մինչ այդ, թերթը փորձեց այս լուրը ճշտել հենց Սամվել Բալասանյանից, սակայն վերջինս, լսելով հարցը, անմիջապես անջատեց հեռախոսը: Իսկապես, Բալասանյանը չի կարող ինտեգրվել նոր Հայաստանին, որպեսզի պատասխանի նաեւ լրագրողների հարցերին, թեկուզ եւ՝ իր համար անցանկալի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: