Նիդերլանդներում ոստիկանությունը տուգանել է թուրք հարսանքավորներին
                                    Նիդերլանդներում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել թուրքական ոճով հարսանիքի ժամանակ։
Ծագումով թուրք զույգը Հաագայի փողոցներում ավտոշարասյունով հարսանեկան շքերթ է կազմակերպել։ Տեղի բնակիչները, ովքեր սովոր չեն նման տեսարանների, բողոք են ներկայացրել ոստիկանություն։ Արդյունքում Վասսենար գյուղի մոտակայքում ոստիկանական մեքենաները կանգնեցրել են հարսանքավորներին և տուգանել։
15 մեքենայից բաղկացած հարսանեկան ավտոշարասյան յուրաքանչյուր մեքենայի վարորդին տուգանել են ձայնային ազդանշանը անհարկի միացնելու և երթևեկության մի շարք կանոնների խախտման մեղադրանքով։
Թուրքական մամուլի հավաստմամբ՝ յուրաքանչյուր վարորդից շուրջ 140-370 եվրո տուգանք է գանձվել։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    