Բաժիններ՝

«Այս դարում բոլորը պոտենցիալ կույր են. այնպես որ՝ շնորհավոր բոլորի տոնը». Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր կույրերի միջազգային օրն է, և ես առաջին անգամ տարբեր կարգավիճակներով եմ այս օրը դիմավորում՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, Արցախի կույրերի միության նախագահ և պարզապես շարքային կույր:

Իրականում բավականին շատ գործ կա անելու կույրերի և ընդհանրապես հաշմանդամների համար մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու և բոլորիս մտածողությունը բարեփոխելու ուղղությամբ, բայց այսօր ինձ համար դրանց մասին խոսելու օրը չէ, քանի որ իմ կարգավիճակով այնպես է ստացվել, որ կույրը պետք է տեսնողների իրավունքները պաշտպանի:

Մի քանի օր առաջ ընկերներով զրուցում էինք, խոսք բացվեց կարճատեսության մասին, և ամեն մեկը սկսեց «իր դարդը լացել»՝ նշելով _7, _8 ու նման աստիճանի կարճատեսության դժվարությունների մասին: Դե ես էլ մի քիչ լսեցի ու ասացի. «Վա՜յ, խեղճ երեխաներ…» 🙂
Այս դարում բոլորը պոտենցիալ կույր են. այնպես որ՝ շնորհավոր բոլորի տոնը:
Հաշմանդամությունը դատավճիռ չէ, այլ՝ նոր կյանքով ապրելու հնարավորություն…»:

Այսօր կույրերի միջազգային օրն է, և ես առաջին անգամ տարբեր կարգավիճակներով եմ այս օրը դիմավորում՝ որպես Մարդու…

Gepostet von Artak Beglaryan am Montag, 12. November 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս