Բաժիններ՝

Պատուհանով մտել է տուն, ամուսնություն առաջարկություն արել, իսկ մերժում ստանալուց հետո՝ փախցրել

Լոռեցի երկու երիտասարդ դատարանի առաջ են կանգնել՝ աղջիկ առեւանգելու համար։ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսին։

Սիրահարված Ա.Հովակիմյանը խնդրել է ընկերոջը իրեն տանել սիրած աղջկա տան մոտ՝ վերջինիս տեսնելու։ Ուշ երեկոյան՝ ժամը 23-ի սահմաններում, ընկերոջ ավտոմեքենայով գնացել են աղջկա տան մոտ, որտեղ ընկերն  սպասել է դրսում, իսկ Ա. Հովակիմյանը ննջասենյակի պատուհանով մտելով տուն ու աղջկանառաջարկել ամուսնանալու նպատակով գնալ իր հետ, սակայն վերջինս մերժել է։

Երիտասարդն էլ բռնել է աղջկա ձեռքերից, բարձրացրել նստած տեղից, գրկել, տան դռնով դուրս եկել բակ, նստեցրել ավտոմեքենան ու փախցրել։ Աղջկան նախ տեղափոխել են Վանաձոր, որտեղ փոխել է ավտոմեքենան ու ուղեւորվել Երևան։

Հասնելով հյուրանոց՝ երիտասարդը տեղեկացել է, որ աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն և նրան հետ է վերադարձրել:

Լոռու մարզային քննչական վարչությունում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ առեւանգելու համար, իսկ ընկերոջը՝ 38-131-րդ հոդվածի 1-ին մասով՝ առեւանգմանը օժանդակելու համար։

Քրեական գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում, որը մակագրվել է դատավոր Սուրեն Բաղդասարյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս