
1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի, Հովունի, Մայիսյան, Հացիկ, Կառնուտ՝ զինմասով, Ախուրյան, Նոր Ախուրյան գյուղերի եւ «Էներգոտեխնիկա» ՍՊԸ ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: