Բաժիններ՝

Ողբերգական վթար Արցախում

Նոյեմբերի 12-ին ժամը 21:56-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Կովսական-Երիցվանք ճանապարհի 3-րդ կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Քաշաթաղի ՀՓՄ-ին կից Կովսականի ՀՓՋ-ից հրշեջ- փրկարարները մեկնել են դեպքի վայր:

Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի  Ծաղկունք գյուղի բնակիչ՝ Ա.Ս.-ն իր սեփական  «ԿԻՐՈՎԵՑ Տ-150» մակնիշի տրակտորով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:  Վթարի արդյունքում  Ա. Ս.-ն մահացել է:

Արցախի ԱԻՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս