Հարկային տեռոր. ՊԵԿ-ը հանկարծակի ստուգումներ է սկսել գիշերային ակումբներում, ռեստորաններում, բարերում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հարկային տեռորի հերթական զոհերը գիշերային ակումբների, բարերի եւ ռեստորանների սեփականատերերն են: Հարկայինի աշխատակիցները, խախտելով օրենքը, հանկարծակի ստուգումներ են սկսել այս օբյեկտներում եւ հարկային օրենսդրության խախտումներ արձանագրել: Հիմա այդ օբյեկտների տերերը սպասում են, թե ստուգումների արդյունքում իրենց ինչ տուգանքների պետք է ենթարկեն:

Հայաստանում փող հավաքելու ամենահուսալի ճանապարհը շարունակում է մնալ բիզնեսը տուգանելը, որովհետեւ հարկերն այնքան բարձր են, որ մարդիկ չեն կարողանում աշխատել օրինական դաշտում եւ ստիպված են շրջանցել օրենքը: Քանի դեռ աշխատում ես, պետք է տուգանվես. ահա այս կարգախոսով են աշխատում Հայաստանի հարկային մարմինները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս