
Մահացել է թատերական ռեժիսոր Էյմունտաս Նյակրոշյուսը

Վինյուսում վախճանվել է թատերական ռեժիսոր Էյմունտաս Նյակրոշյուսը: Նոյեմբերի 20-ին այս մասին Delfi պորտալին հայտնել է նրա ազգական Արվիդաս Նյակրոշյուսը։
Ռեժիսորը մահացել է իր 66-ամյակից մեկ օր առաջ Վիլնյուսի համալսարանի հիվանդանոցում: Նշվում է, որ Նյակրոշյուսն ուղեւորությունից Լիտվայի մայրաքաղաք է վերադարձել ու հանկարծակի վատ է զգացել իրեն: Մահվան ստույգ պատճառը չեն հայտնում:
Էյմունտաս Նյակրոշյուսը ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 21-ին: Նա 1978 թվականին ավարտել է Ռուսաստանի Թատերական արվեստի ինստիտուտը, ծառայել է Լիտվայի թատրոններում: Ռեժիսորն ավելի քան երեսուն դրամատիկական եւ օպերային ներկայացումներ է բեմադրել Լիտվայում եւ արտասահմանում:
Նյակրոշյուսը Ստանիսլավսկու, «Ոսկե դիմակի» մրցանակների, Եվրոպայի Թատրոնների միության մրցանակի եւ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է: 1998 թվականից Նյակրոշյուսը գլխավորում էր Վիլնյուսի՝ իր հիմնած Meno fortas թատրոնը: