
Էրեբունու փողոցում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 17-ին, ժամը 03.15-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի էր ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել էր հիվանդանոց:
Նոյեմբերի 19-ին, ժամը 04.30-ին, 79-ամյա Մարտիրոս Մարկոսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն։