Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան՝
1. Ստեղծել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել`
1) գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց թեկնածությունները»,- ասված է որոշման մեջ: