Բաժիններ՝

«Երեկվա բուռն քննարկումները այն լակմուսի թուղթն էին». Արփինե Հովհաննիսյան

«Երեկվա բուռն քննարկումները այն լակմուսի թուղթն էին, որոնք ցույց տվեցին, թե միեւնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։

• Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով տրասնֆերտների հարկման հարցին նշել էր, որ այն սխալ մեկնաբանության հարց է, եւ այսպիսի բան չկա։

• Երկրի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վարկածով այդպիսի նախաձեռնություն կա, սակայն այն փոքր-ինչ աղավաղվել է։ Ամեն պարագայում որոշումը կկայացվի հանրային քննարկումների արդյունքում։

• Ոլորտի հիմնական պատասխանատուն՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը Դավիթ Անանյանը նշել է, որ որեւէ նախագիծ դեռեւս չկա, սակայն կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար։ Հայտարարագիրն էլ, ըստ Անանյանի, պետք է լրացնի պետությունը քաղաքացու փոխարեն։

Կարդացեք նաև

Մի քանի հարց

  • եթե հայտարարագրում լրացնելու եք որպես պետություն, քաղաքացու եկամտի վերաբերյալ ձեր մոտ եղած տվյալները ինչների՞դ է դա պետք այդ տեսքով, եթե ձեր մոտ եղածն եք մեջը գրելու
  • եթե քաղաքացուց ուզելու եք իր իրական եկամուտը ու ինքն էլ չներկայացրեց` ի՞նչ եք անելու՝ պատժելո՞ւ եք։
  • Ի վերջո, հարկային մարմնի ինչի՞ն է պետք հայտարարագիրը, եթե ոչ հարկելու։
  • Ի վերջո, ի՞նչ տարբերություն ռեզիդենտ արտագնա աշխատանք կատարողն է հարկվելո՞ւ, թե՞ իր ընտանիքը։

Հ.Գ. Տեսնենք այսօր կհնչի 4-րդ տարբերակը, թե կբավարարվենք 3 հակասական մեկնաբանություններով»։

Արփինե Հովհաննիսյան

ՄԻ ԳԱՂԱՓԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԵրեկվա բուռն քննարկումները այն լակմուսի թուղթն էին, որոնք ցույց տվեցին, թե միեւնույն հարցի…

Gepostet von Arpine Hovhannisyan am Montag, 19. November 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս