
Ոստիկանության 6-րդ վարչությունը Aysor.am-ի խմբագրությունում էր. aysor.am

Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այցելել են Аysor.am կայքի խմբագրություն և ներկայացրել գրություն, որով խնդրում էին տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը»:
Ոստիկաններին փոխանցած պատասխան նամակում Ауsor.am-ը գրել է, որ ոստիկանության գրության մեջ մատնանշած օրը՝ նոյեմբերի 2-ին, գործարար Սիլվա Համբարձումյանը ոչ թե հարցազրույց է տվել Aysor.am կայքին, այլև մամուլի ասուլիս էր հրավիրել «Հայացք» մամուլի ակումբում, որին մասնակցել են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ:
Համբարձումյանի ասուլիսը լուսաբանել են գրեթե բոլոր լրատվամիջոցները, իսկ տեսագրությունը հասանելի է google որոնողական համակարգում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: