ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների և քննչական դեպարտամենտի իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը՝ իրացման պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաև դրանց տպման համար նախատեսված սարքավորումները:
Հորդառատ անձրեւը ջրածածկ է արել Բաթումի փողոցները, իսկ Քեդի բարձրլեռնային շրջանում սողանքներ են առաջացել: Այդ մասին հայտնել է Աջարիայի հեռուստատեսությունը:
Հայտնի ռուս լրագրող, ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոն «Говорит Москва» ռադիոկայանի եթերում իր կարծիքն է հայտնել Հայաստանում ԼԳԲՏ-համաժողովի ու այդ հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ։
«Ես հայտարարություն արել եմ, եթե կտեսնեն, որ ես զրպարտել եմ Վահե Հակոբյանի, ասենք, բարի և պուպուշ համբավը, ապա կարող են ինձ դատի տալ: Այ, դատարանում ես ավելի մանրամասն կխոսեմ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել Para TV-ում:
Անանուն բարերարը 2.5 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2018»-ին։ Այս մասին ասված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն արձանագրում է՝ կայացած փաստ է՝ Հրանուշ Հակոբյանի պաշտոնավարման տարիներին նախարարությունում չարաշահումներ եղել են:
Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք, որոնց հետ նախարարությունը ամենօրյա կապի մեջ է: Հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ հայրենադարձված ընտանիքներն ավելի շատ են, և իր ներկայացրած թիվը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք այս կամ այն խնդրով դիմել են Սփյուռքի նախարարություն:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Գրիգոր Մինասյանի նկատմամբ Մարալիկ քաղաքում տեղի ունեցած խուլիգանական հարձակման փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանւթյան Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 11:00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի եւ Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը:
Ոստիկանները բերման են ենթարկել հերթական գրպանահատին:
Սև ուրբաթի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հայտարարվել են մեծ զեղչեր սմարթֆոնների մի շարք մոդելների համար: Միայն 3 օրվա ընթացքում կարելի է ձեռք բերել սմարթֆոն նշված տեսականուց՝ 40-70% զեղչված գներով:
Սպանության փորձ, ավտովթար, կանեփանման զանգվածներ․ ոստիկանների ու քննիչների բացահայտումը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: Այս մասին հայտարարվեց հեռուստամարաթոնի ավարտին՝ Երևանի ժամանակով ժամը 10:00-ին: Միաժամանակ նշվեց, որ հանգանակությունը դեռ շարունակվում է, հետևաբար գումարը կարող է աճել:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնի շրջնակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ:
Նոյեմբերի 22-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին կրկեսի շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին, ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է, որ մսեղենը եփելուց առաջ չի կարելի լվանալ: Իսկ անվտանգ մսի տեսակներ գնելուց առաջ պետք է որոշակի գիտելիքի տիրապետել, որպեսզի հնարավոր լինի տարբերել, թե շուկայում կամ խանութի համապատասխան տաղավարում վաճառվող միսն ինչ որակի է: Իրականում միսը` որպես սպանդային միջոցով կենդանիներից ստացված մթերք, կարող է իրացվել երեք տարբերակով:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա ամռանը կառավարությունը փորձ արեց համատիրությունների հարցին օրենսդրական լուծում տալ, սակայն, ըստ Համատիրությունների զարգացման ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանի, բարեբախտաբար, չիրականացրեց, քանի որ առկա խնդիրները չէր կարողանալու լուծել:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա օգոստոսին իրականացված ավազակային հարձակման պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում այլեւս չի իրականացվի:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նոր Հայաստանում իսկապես բան չի փոխվել. Սերժ Սարգսյանի մասին պատմվող անեկդոտի նման Նիկոլ Փաշինյանը եւս առավոտյան զարթնում ու հարցնում է՝ այս դեպքում՝ տիկին Աննային. «Աննա, էսօր հարսանիք չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Ծնունդ-կնունք էլ չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Նշանադրե՞ք էլ». «Չէ». «Դե գոնե ատամհատիկ էլ չկա՞»։
Ամեն տարեվերջին անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն ազգային մեր կյանքի կարևոր մասն է դարձել՝ արտահայտելով Հայաստանն ու Արցախը զորացնելու մեր ժողովրդի զավակների ձգտումն ու նպատակը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում կոչ արեց բոլորին համախմբվել հայրենիքի ու հայության վեհ գաղափարի շուրջ և կարևոր ներդրումը բերել հայրենիքի շենացմանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով համայն հայությանն ուղղված ուղերձում կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին:
Մոսկվայի շրջանի Վիդնոե քաղաքում իր ավտոմեքենայի մեջ գործարար է սպանվել։ Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Համացանցային խանութների հաճախորդներն ունեն բանկային վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) զոհ դառնալու ավելի մեծ շանսեր՝ հատկապես «սև ուրբաթի» և դրան հաջորդող նախատոնական տարեշրջանի շեմին։ Նման եզրակացության են հանգել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները՝ այս տարվա երեք եռամսյակներում բանկային տրոյական ծրագրերի ակտիվության վերլուծության արդյունքում։