 
                        Մոսկվայում գործարար է սպանվել
 
                                    Մոսկվայի շրջանի Վիդնոե քաղաքում իր ավտոմեքենայի մեջ գործարար է սպանվել։ Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով՝ գործարարի ուղղությամբ նոյեմբերի 21-ին արձակվել է մի քանի կրակոց։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 4 պարկուճ՝ 9 մմ տրամաչափի, եւ մեկ գնդակ։ Ավետոմեքենայի վրա հայտնաբերվել է կրակոցի 7 հետք։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        