Բաժիններ՝

Կրակոցներ Երևանում. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանւթյան Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ռոբերտ Անդրանիկյանը, Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Ղավալյանը և Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ՝ 22-ամյա Գարիկ Հովհաննիսյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Նորագավիթ թաղամասի Արտաշատի խճուղում վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Ռ. Անդրանիկյանը իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակել է Երևան քաղաքի Մազմանյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Ղևոնդյանի ուղությամբ, ով, ըստ տեղեկությունների, վնասվածք է ստացել։

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930