Թուրքիայի արդարադատության նախարարության պատիժների և ձերբակալությունների հարցերով զբաղվող գլխավոր վարչությունը տվյալներ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովին՝ երկրում բանտարկյալների թվի մասին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Լոս Անջելեսում մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ը:
Ներսես Արսլանյանն իր ընտանիքի հետ 2012 թվականի սեպտեմբերից բնակվում է Լիբանանում: Մինչ այդ նրանք ապրել էին Սիրիայում:
Միայն ամենաալարկոտները կարծիք չհայտնեցին վարչապետի պաշտոնակատարի հայտարարության մասին, ուր նա խոսում է 350 հազար աշխատողի և 800 հազար, մեղմ ասած, չաշխատողի մասին:
Փրկարարները մարել են Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցում բռնկված հրդեհը:
Հայկական դրամի 25- ամյակին նվիրված ընդունելությանը` Հայաստանի Ազգային պատկերասրահում նոյեմբերի 22-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմայով նամականիշ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է հիմնադրամի գրասենյակ:
Այսօր Լոս Անջելեսում մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Արարենք միասին» խորագրով համազգային դրամահավաք-միջոցառումը սկսվելու է Երևանի ժամանակով 22:00-ին, տևելու է 12 ժամ: Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը ուղիղ կհեռարձակվի տեղական հեռուստաընկերություններով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, նոյեմբերի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:
Բաբկեն Մկրտչյանը գրում է:
Նոյեմբերի 22-ին, ժամը 19:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցում այրվում է տուն:
«Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որդու հետ:
ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է ԶԼՄ-ներով հրապարակված այն տեղեկությանը, թե ամանորի տոնական զարդարանքներ են դրվել ճանապարհային նշանների վրա:
Դեկտեմբերի 1-ին լրանում է ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման ժամկետը, որը գանձում է համայքը:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա չի հայտնաբերվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ միջազգային հետախուզման մեջ գտնվող Վահանգն Հարությունյանը՝ այն դեպքում, երբ նա հանգիստ հարցազրույց է տալիս լրատվամիջոցներին։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ոստիկանության Կապանի բաժնի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ նոյեմբերի 22-ին իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Դ.Ս.-ին անձնական զննման ենթարկելու նպատակով «Ագարակ» սահմանային անցակետից տեղափոխել են Մեղրիի բժշկական հաստատություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, նոյեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վայքի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Մալաթիա 86/1 հասցեում տեղակայված սպասարկման կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսով մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՄոբիԴրամի և Գլոբբինգի համատեղ նորարարական նախաձեռնությունը, որի նպատակն է Գլոբբինգի ծառայություններն առավել հասանելի ու հարմարավետ դարձնելն առցանց առևտրից օգտվողների համար:
Արցախի խորհրդարանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կհանգանակի 1 միլիոն 400 հազար դրամ գումար:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը պատասխանել է փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառմանը, որում վերջինս Հովհաննիսյանին մեղադրել է կոռուպցիոն դրսևորումների մեջ:
«Համաներումը դեռևս չի ազդել հանրապետությունում հանցագործությունների թվի աճի վրա»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապես Վալերի Օսիպյանը։
«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Բողբոջ» մանկապարտեզի տանիքում. տուժածներ չկան:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքով՝ այն օրը, երբ վթարի էր ենթարկվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը, իրեն այդ մասին տեղեկացրել է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, որից անմիջապես հետո դիմել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարին` հասկանալու համար, թե ինչ կարող են անել 23-ամյա արտիստի կյանքը փրկելու համար։
«Ես՝ Վալերի Օսիպյանս, կաշկանդված չեմ որևէ մեկից, ով ուզում է լինի. կա խախտում, պատասխանատվության կենթարկվի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ ի պատասխան այն հարցի՝ ոստիկանությունը կաշկանդվա՞ծ է Սյունիքում ընտրախախտումների հնարավոր ահազանգերի հետքերով գնալ՝ հաշվի առնելով Հունան Պողոսյանի մարզպետ լինելու հանգամանքը։
«Ֆեյք» բառն արդեն կարելի է համարել հայերեն, քանի որ երկրի ղեկավարությունից մինչև վերջին մարդն օգտագործում են: Վերջին 2-3 տարվա ընթացքում ամբողջ աշխարհը խիստ մտահոգված է ֆեյքերով:
Այս տարվա հուլիսի 3-ին ձերբակալվեց յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեջ կասկածվող՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ընդ որում, ձերբակալվեց էքշըն մարտաֆիլմի ժանրի բոլոր կանոններով։
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքների արդյունքում Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, նոյեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վայքի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: