«Մոնարխ» ռեստորանում տոնվել է Փաշինյանի դստեր 20-ամյակը. ներկաները «հուժկու» քծնել են Նիկոլին. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նոր Հայաստանում իսկապես բան չի փոխվել. Սերժ Սարգսյանի մասին պատմվող անեկդոտի նման Նիկոլ Փաշինյանը եւս առավոտյան զարթնում ու հարցնում է՝ այս դեպքում՝ տիկին Աննային. «Աննա, էսօր հարսանիք չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Ծնունդ-կնունք էլ չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Նշանադրե՞ք էլ». «Չէ». «Դե գոնե ատամհատիկ էլ չկա՞»։
Նոյեմբերի 14-ին՝ Տերյան 91 հասցեում գործող երեւանյան աներեւակայելի թանկ ռեստորաններից մեկում՝ «Մոնարխում», տոնվել է Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամիկի 20-ամյակը. փակվել է Տերյան փողոցը, փակվել է «Մոնարխ» ռեստորանային համալիրը, բարձրաստիճաններն անչափ շքեղ պայմաններում «տժժացել» են՝ աշխարհիկ «կայֆերի» բոլոր հանգերով, իրենց ավանդական «հո-հուն» արել։
Շքեղ խնջույքին ներկա են եղել Նիկոլի ազգուտակը, ընկերները: Փաշինյանի հայտարարագրում, թերեւս, այս «դեպքը» եւս կարձանագրվի։ Ներկաները «հուժկու» քծնել են Նիկոլին, բայց է՛լ ավելի՝ տիկին Աննային. «Մարդիկ, որ հարց են ուզում լուծել, միայն Աննային են դիմում»,- ասաց նրանց հետ «տժժացածներից» մեկը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: