
Պատահար Երևանի նախկին կրկեսի շենքի մոտ

Նոյեմբերի 22-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին կրկեսի շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ագաթանգեղոսի փողոցի սկզբնամասում բախվել են «Mercedes C» մակնիշի (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1978 թ.) և «Kia Fiesta» մակնիշի (ճամփեզրին կայանած, վարորդը՝ Ն. Ք., ծնված 1997 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Kia Fiesta» մակնիշի ավտոմեքենայից առաջացել է գազի արտահոսք: Տուժածներ չկան:
Փրկարարները փակել են «Kia Fiesta» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը` դադարեցնելով արտահոսքը: