Հեղեղումներ և սողանքներ Աջարիայում. տեղատարափը խնդիրներ Է ստեղծել բնակչության համար
Հորդառատ անձրեւը ջրածածկ է արել Բաթումի փողոցները, իսկ Քեդի բարձրլեռնային շրջանում սողանքներ են առաջացել: Այդ մասին հայտնել է Աջարիայի հեռուստատեսությունը:
Քեդի շրջանում անձրեւ է տեղում արդեն երրորդ օրը: Այդ ընթացքում չորս գյուղերում սողանքներ են եղել, որոնք փակել ճանապարհները:
Բաթումում անձրեւը տեղում է նոյեմբերի 22-ի երեկոյից: Ջրածածկ են եղել Լերմոնտով, Ջավախիշվիլի, Պիրոսմանի, Բագրատոնի, Ինասարիձե եւ Խիմշիաշվիլի փողոցները:
Տեղի բնակիչները պատճառը համարում են ջրահեռացման համակարգի անսարքությունը: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Բաթումում անձրեւը կդադարի նոյեմբերի 24-ին: