
«Հենց նման «իրավապահների» դեմ է յուրաքանչյուր ազնիվ քաղաքացու պայքարը». փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Գրիգոր Մինասյանի նկատմամբ Մարալիկ քաղաքում տեղի ունեցած խուլիգանական հարձակման փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Հենց նման «իրավապահների» դեմ է յուրաքանչյուր ազնիվ քաղաքացու պայքարը։ Ես և իմ գործընկերները մեր նախաձեռնությամբ և տղաների համաձայնությամբ ստանձնել ենք իրենց շահերի պաշտպանությունը և բողոքարկելու ենք այդ խայտառակ որոշումը, հասնելու ենք բոլոր ատյաններին»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10213428768536809&id=1327886913