Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 62 տան տնամերձ հողամասում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 7-ից դադարեցնում է այսպես կոչված «ոսկե այցագրերի» հանձնման ծրագրի գործողությունը, որոնք օտարերկրացի ներդրողներին իրավունք են տալիս կեցության վկայագիր սանալ երկրում:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից վերացրել է Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի, միջադիրների ներմուծման ժամանակավոր սահմանափակումները:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքների, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերի, 7060ք/մ թունելի օտարման ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին։
Տեսանյութում երևացող տղամարդը որոնվում է գողության կասկածանքով։
Գերմանական «Sueddeutsche» օրաթերթը դեկտեմբերի 1-ի համարում ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում գինեգործության և կոնյակագործության մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը:
Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղը դեկտեմբերի սկզբին ավարտել է Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, գյուղերի մշտական բնակվող ընտանիքներին վառելափայտով ապահովելու աշխատանքները՝ յուրաքանչյուր ընտանիքի հատկացնելով 8 մ³ փայտ։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է:
«Տաշիր» ընկերությունների խումբը Վանաձորի մի հատվածը վերածել է մոդեռն քաղաքի
Դեկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը, որը վավերագրական ֆիլմ է պատրաստում Հայաստանում գարնանը կայացած թավշյա հեղափոխության մասին:
Տեսագրության մեջ երևացող անձանց ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն։
Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Դեկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի ուղեկցությամբ:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել հինգ պայմանագրային զինծառայողներ:
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանի երդման արարողությունը։
Դեկտեմբերի 5-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Մաստարա-Լանջիկ հատվածում և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:
Սիսիանում դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից մեկին գտել են մահացած:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից ազատազրկման վայրից զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ուրիշի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով փախուստի փորձ կազմակերպելու դեպքի առթիվ:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չարաշահումները հիմնականում վերաբերում են պահակախմբին։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, մրցույթի արդյունքներով պահակախմբում 24 հոգի պետք է աշխատեին, բայց փաստացի աշխատում է 15 հոգի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Հանրապետության անկախության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան:
Պետական գույքի կառավարման կոմիտեն դեռևս չի ընդունել Արմեն Ավետիսյանի և Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող գույքը։ Այսօր կառավարության նիստից հետո կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք սպասում են համապատասխան իրավապահ մարմինների դիրքորոշմանը, որից հետո կառավարությունը հանձնարարական կտա, և կսկսվի գործընթացը:
Ոստիկանությանն վերլուծությունները վկայում են, որ տոնական օրերին և հատկապես ամանորի նախաշեմին հանրապետություն են ներկրվում կասկածելի ծագում և որակ ունեցող ճայթիչներ, որոնք հայտնվելով անչափահասների մոտ, մի շարք դեպքերում դժբախտ պատահարների պատճառ են դառնում։
«Ընդհանուր կառուցվածքային փոփոխություններ բոլոր ընկերություններում լինելու են։ Այս պահին ամենաակտիվ աշխատանքներն իրականացվում են Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։