Նոյեմբերի 30-ին Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում ավազակային հարձակում էր կատարվել:
Արտերկրում գտնվող ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները կկարողանան էլեկտրոնային եղանակով մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին:
Դեկտեմբերի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բաժնի սպասարկման տարածքում գործող հյուրանոցային համալիրներից մեկում կնոջ դի կա։
ՀՀ գլխավոր դատախազությունում դեկտեմբերի 9-ին թեժ գիծը գործելու է շուրջօրյա, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:
Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունեց քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ:
«Զինուժը» ներկայացնում է հայկական զինված ուժերի սպառազինության ամենահզոր հրթիռային համակարգերը, որոնք ի զորու են մի քանի մետրի ճշգրտությամբ մոխրակույտի վերածել հսկայական տարածքներ` մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:
ՀՀ դատավորների միության հայտարարություն է տարածել, որում կոչ է անում գիտակցել արդարադատության իրականացման գործում դատավորների մեծ պատասխանատվությունը և ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց: Հայտարարությունում ասվում է.
Ժամը 10։50-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Hyundai մակնիշի 4398 Տ համարանիշի և Opel մակնիշի 34 TT 302 համարանիշի ավտոմեքենաները։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի ԱԳ, Եվրոպական միության և համագործակության նախարար Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիի հետ։
Դեկտեմբերի 7-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, Ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ զինվորներն արդեն նոր որակի ներքնազգեստներ են ստանում, որոնք էականորեն տարբերվում են նախկինում ստացածներից:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց և մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թիբիլիսյան խճուղուց դեպի Կորեայի ձոր տանող հատվածում ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը, առկա է ընկնելու վտանգ (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ուղղել են «KIA K2700» մակնիշի ավտոմեքենան:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ArmDaily.am-ին տված հարցազրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ով ազատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից, գնահատում է դատարանի այսօրվա որոշումը։
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող Վաչագան գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1988 թվականը գյումրեցիների կյանքը բաժանեց երկու մասի` մինչերկրաշարժյան եւ հետերկրաշարժյան ժամանակահատված։ Շատերն հոգեբանորեն ընկճված ու հուսահատ էին, երբ աղետն արդեն վերապրել էին ու ողջ մնացել` բախտի կամոք:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառների մասին դեռ ոչ մի հստակ բան չի կարող ասել, քանի որ ընթանում է նախաքննություն:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Գյումրի:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեց Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին:
ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի իշխանություններն էլեկտրական աթոռին մահապատժի են ենթարկել մեկ ամսվա ընթացքում երկրորդ դատապարտյալին, թեեւ առավելագույն չափի պատժի կատարման այս մեթոդն ԱՄՆ-ում հինգ տարի չէր կիրառվել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Վայքի, Հրազդանի, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Կոտայքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, որը նաև Դինամո մարզական հասարակական կազմակերպության նախագահն է, շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել մարզական-հասարակական կազմակերպության Երևանի, Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի վաստակաշատ մարզիչներին։
Պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ։