Բրիտանական BBC հեռուստաընկերությունը 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ ռեպորտաժ է պատրաստել երկրաշարժի ականատես Անահիտ Կարապետյանի մասին, ով ժամեր շարունակ մնացել է դպրոցի փլատակների տակ:
Այսօր՝ ժամը 16:00֊ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կհրապարակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը:
Այսօր Գյումրիում «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակի արարողության ժամանակ ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինը հայտարարեց, որ աղետը միավորել էր ամբողջ աշխարհը՝ «Քեզ, Հայաստան» կոչի ներքո։
Այսօր Գյումրիում «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակի արարողության ժամանակ ԱՄՆ Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոլյերը նշեց, որ 30 տարի առաջ չէր պատկերացնի, որ կվերադառնա Հայաստան որպես նահանգապետ։
Այսօր Գյումրիում կառավարության արտագնա արտահերթ նիստից հետո Ամենափրկիչ եկեղեցու բակում, «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակի արարողություն։
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում 1988թ. Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ մատուցվեց։
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների հիման վրա, ինչպես նաև մշտադիտարկման նպատակով վերջին մեկ շաբաթվա ընթացքում չհայտարարված այցեր են իրականացվել «Արմավիր», «Սևան», «Հրազդան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ:
«Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որոնցից 90%-ի՝ 4839 ընտանիքի բնակարանային խնդիր լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին:
ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն համարվող, «Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանին, վերջինիս որդուն եւ քենակալին՝ բռնությամբ զուգորդված ինքնիրավչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով։
1988թ. երկրաշարժից 30 տարի անց Գյումրի քաղաքում 2856 բնակելի տնակ կա:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Այսօր Գյումրիում կառավարության արտահերթ արտագնա նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց աղետի գոտում 2018 թ. ընթացքում կատարված և 2019 թ. ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույց։
Դեկտեմբերի 7-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հիշել է 1988 թվականի երկրաշարժի զոհերին:
1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից երեք ամիս առաջ Արշակ Հակոբյանը բնակարան էր ստացել Լենինականի «Վարդբաղ» թաղամասում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բաց նամակ է հղել Գյումրիին: Գյումրիին ուղղված ՀՀ նախագահի բաց նամակը տպագրվել է ՀԲԸՄ ամսագրի դեկտեմբեր ամսվա համարում:
Այսօր կառավարությունն արտահերթ արտագնա նիստ է անցկացնում Գյումրիում։ Նիստի սկզբում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սպիտակի մեծ երկրաշարժի 30-րդ տարելիցն է, որին զոհ գնացին շուրջ 25 հազար հայրենակիցներ։ Նրա առաջարկով նիստի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։
Երեսուն տարի առաջ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերակների վերածվեցին Հայաստանի հյուսիսային մասի մեկուկես տասնյակ քաղաքներ, շուրջ 60 գյուղ: Ընդամենը 35-45 վայրկյանում զոհվեց 25.000 մարդ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում դիտավորությամբ ուրիշի կյանքին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու, Ջերմուկի, Մեղրիի և Սիսիանի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Հայաստանում 30 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար:
53-ամյա Գրիգոր Մկրտչյանը որոնվում է որպես անհետ կորած:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` փոխգնդապետ Արմեն Բաբայանը եւ մայոր Մովսես Մանուկյանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի՝ Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշենի 4-րդ բնակելի զանգվածի 1-9 շենքերի ջրամատակարարումը:
Երեսուն տարի առաջ Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից հետո տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով Հայաստան ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ աշխարհի տարբեր ծայրերից: Նրանցից էր այժմ արդեն ՌԴ Պետական դումայի կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոն:
Ուկրաինայում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 50-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել վերջինիս մորաքրոջ որդուն: