
Երևանում անձրև է սպասվում

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-9-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 7-ին հնարավոր է թույլ անձրև, 8-9-ը սպասվում է անձրև:
Երևան քաղաքի դեկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.50C (1988 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -18.50C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.30C