Մարալիկի տարածաշրջանում ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Վալերիյ Օսիպյանի դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր։ Ոստիկանության պետը Ծաղկաձորում հանդիպեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին։
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ոստիկանության տարբեր ստորաբաժանումների տասից ավելի ծառայողներ հրավիրվել էին ոստիկանության կենտրոնական վարչակազմ՝ պարգևատրման ու բարեխիղճ ծառայությամբ վաստակած հերթական կոչումը ստանալու։
«Մենք առաջարկում ենք Հայաստանի զարգացման հետաքրքիր ծրագիր: Այսօր մենք պայքարում ենք ավանդների վերադարձը շարունակելու համար: Բազմաթիվ մարդիկ սպասում են դրան: Առաջարկում ենք նաև, որ Հայաստանում ստեղծվի մայրական կապիտալի հիմնադրամ: Յուրաքանչյուր մայր պետությունից գումար ստանալով՝ պետք է կարողանա կերակրել, մեծացնել իր բալիկին, հոգալ նրա խնդիրները»:
Քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչներ տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական հարթակներով փորձում են նախօրեին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու միջնորդություններով ՀՀ Ազգային ժողովին դիմելու նախաձեռնությունը դարձնել քաղաքական անհարկի շահարկումների, բանսարկությունների առարկա:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցակա ուղերձ է հղել ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք:
«Այսօր առավոտից անհանգստացնող լուր ունեի, և այդ լուրերը 1 ժամ առաջ բոլոր մանրամասնություններով հաստատվեցին։ Հայաստանի ԶՈՒ ՍՈՒ-25 օդանավ է վթարի ենթարկվել և մեր 2 սպաները՝ շատ փորձառու օդաչուներ զոհվել են»,- այսօր Արմավիրում նախընտական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:
Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Սպիտակում ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:
Դեկտեմբերի 4-ի և 6-ի ցերեկը, դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը, դեկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Կառավարությունը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ առաջիկա տարիներին առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է։
Հայաստանում ամանորյա տոնական օրերին ոչ աշխատանքային օրեր են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ:
Կյանքից հեռացած գրող Անդրեյ Բիտովի հետ հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Գրողների կենտրոնական տանը (ԳԿՏ):
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մահացած օդաչուների անունները։
ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներն իրականացվում են Մարալիկի և Արթիկի հատվածներում, ինչպես նաև շրջակա գյուղերում:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Համլետ Դավթյանին պատկանող հացի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ. Արագածավան):
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ընթանում են գրոհիչ ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` Ֆեյսբուք սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ հայտնում ենք, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան: Տեղական արտադրության այս ճտքակոշիկները կարելու ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք:
Դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՍԱՀ փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վալիդ ալ-Մուալլիմին (Walid al-Mouallem):
ՀՀ Ոստիկնապետ Վալերի Օսիպյանին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին
Հաղորդում հանցագործության մասին
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Վ. Ա.-ն, որ հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արամի փողոցից դեպի «Նաբերեժնի» տանող ճանապարհին՝ թունելում դանակով հարված ստանալու հետևանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետում քաղաքացու դրամապանակը առերևույթ հափշտակելու դեպքի հանգամանքները:
Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում 2018թ. դեկտեմբերի 4-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 30-ին Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։