
Սիրելի ծնողներ, խնդրում ենք ուշադրությամբ հետևել և արգելել Ձեր երեխաների կողմից ճայթիչների ձեռք բերումն ու գործածումը. ԱՀ ոստիկանություն

Ոստիկանությանն վերլուծությունները վկայում են, որ տոնական օրերին և հատկապես ամանորի նախաշեմին հանրապետություն են ներկրվում կասկածելի ծագում և որակ ունեցող ճայթիչներ, որոնք հայտնվելով անչափահասների մոտ, մի շարք դեպքերում դժբախտ պատահարների պատճառ են դառնում։
Հիշեցնում ենք, որ դրանք հիմնականում վտանգավորության ռիսկեր են պարունակում՝ հրավտանգ են և կարող են առաջացնել անկանխատեսելի հետևանքներ։
Նշված հանգամանքներից ելնելով տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանք հանրապետություն ներկրելուց և վաճառելուց, իսկ անչափահասներին՝ գործածելուց։
Սիրելի ծնողներ, խնդրում ենք ուշադրությամբ հետևել և արգելել Ձեր երեխաների կողմից ճայթիչների ձեռք բերումն ու գործածումը, որը ոչ միայն խաթարում է այլ անձանց խաղաղ հանգստի իրավունքը, այլ կարող է պատահարների առաջացման պատճառ դառնալ։
ԱՀ ոստիկանություն