
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հատուկ քննչական ծառայության պետինառընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արշալույս Մինասյանը և Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննությանվարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով:
Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ նախագահ Սարգսյանը նրանց մաղթել է հաջողություններ, արդյունավետ աշխատանք և բարի ծառայություն իրենց պատասխանատուգործում՝ ի նպաստ մեր երկրում իրավակարգի, օրինականության ամրապնդման և ի շահ մեր ժողովրդի և պետության: